Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Գիտական խորհրդի նիստ անցկացվեց

ԵՊԲՀ. Գիտական խորհրդի նիստ անցկացվեց

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհդի հունիսի 29-ին հրավիրված նիստի օրակարգում էր մրցութային ընթացակարգերով ամբիոնների վարիչների և պրոֆեսորների պաշտոնների համալրման հարցը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ազդարարելով նիստի մեկնարկի մասին, ընդգծեց՝ որդեգրելով միջազգային հավատարմագրման կարևոր ճանապարհը մեկդարյա կրթական հաստատությունում համավարակով պայմանավորված տևական դադարից հետո ոչ առցանց հանդիպումները լինելու են առավել հաճախակի և շարունակական։ Գիտական խորհրդի քարտուղար Տաթևիկ Ավագյանը ներկայացրեց ամբիոնի վարիչների թեկնածուներին։ Թեկնածուները հաջորդաբար ներկայացրին իրենց ղեկավարած համալսարանական ստորաբաժանումների կողմից կատարված հիմնական աշխատանքները, հետագա ծրագրերը, զարգացման տեսլականները։ Հանգամանալից անդրադարձ կատարվեց ինչպես գիտական, այնպես էլ կլինիկական, ուսումնամեթոդական ուղղություներով իրականացվող աշխատանքի առաջնահերթություններին։ Խոսվեց նաև այն նոր ծառայությունների մասին, որոնք ներդրվել են կլինիկական ամբիոններում, ինչպես նաև արագ զարգացող մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության աճի մասին։ Ինտերակտիվ քննարկման միջոցով Գիտական խորհրդի անդամները մի շարք հարցեր հղեցին, տրվեցին պարզաբանումներ։

 

 ԵՊԲՀ. Գիտական խորհրդի նիստ անցկացվեց  ԵՊԲՀ. Գիտական խորհրդի նիստ անցկացվեց


Բժշկական բուհի ղեկավարը հատուկ ուշադրություն դարձրեց ամբիոններում աշխատակիցների օտար լեզուների իմացության բարձ մակարդակին, ինչը ևս հավատարմագրման գործընթացում կարևոր նախադրյալ է։ Անցկացվեց Մանկաբուժության թիվ 1, Մանկաբուժության թիվ 2, Ներքին հիվանդությունների (պրոպեդևտիկայի), Կոլոպրոկտոլոգիայի, Նորմալ անատոմիայի, Հիգիենայի և էկոլոգիայի, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնների վարիչների ընտրություն:

Յոթ ամբիոնի վարիչները` համաձայն Գիտական խորհրդի անդամների քվեարկության արդյունքների վերընտրվեցին իրենց պաշտոններում: Գիտական խորհրդի նիստում պրոֆեսորի պաշտոնում ընտրվեց մրցույթին դիմած 7 համալսարանական: Մանկաբուժական ամբիոնների վերընտրված վարիչներին, ինչպես նաև «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ, դասախոս Հռիփսիմե Ապրեսյանին հանձնարարվեց համապատասխան աշխատանքներ իրականացնել համալսարանական «Մանկաբուժության դպրոցի» ստեղծման ուղղությամբ։ Քայլն ուղղված է առաջին հերթին հանրապետությունում որակյալ մանկաբույժների պատրաստմանը, մասնագետների գիտելիքների համալրմանը։

Նշենք, որ Գիտական խորհրդի հերթական նիստը նախատեսված է հունիսի 30-ին։

 

 ԵՊԲՀ. Գիտական խորհրդի նիստ անցկացվեց

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ